Կորոնավիրուսի վտանգի պատճառով Եվրախորհրդարանի հաջորդ նիստը Ստրասբուրգից Բրյուսել է տեղափոխվել
Եվրախորհրդարանի նիստը, որը պետք է հաջորդ շաբաթ անցկացվեր Ստրասբուրգում, տեղի կունենա Բրյուսելում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով Եվրահանձնաժողովի ղեկավար Դավիթ Սասոլիին:
«Կորոնավիրուսի վտանգի վերաբերյալ Եվրախորհրդարանի բժշկական ծառայության թարմացված զեկույցի հիմքով լիագումար նիստը կանցկացվի Բրյուսելում»,- գրել է նա թվիթերյան իր էջում:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը և ԵՄ Խորհուրդը կրճատել էին հանրային միջոցառումների քանակը, ինչպես նաև Եվրոպական պաշտպանական գործակալության աշխատակցի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո սահմանափակել էին նաև նշված կառույցների մուտքը:










