Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3042-ի, բուժվել է 53.7 հազար մարդ

05:44 • 06.03.20

Չինաստանում կորոնավիրուս ի հետևանքով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80 552-ի, նրանցից 3042-ը մահացել է, ավելի քան 53.7 հազար մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Չինաստանի առողջապահության հարցով պետական կոմիտեին:

Վերջին 1 օրում ամբողջ երկրում գրանցվել է վարակման 143 դեպք, հիվանդանոցներից դուրս են գրվել 1681-ը, մահացել է 30 մարդ, որից 29-ը՝ Հուբեյ նահանգում: Հայտնի է, որ  երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման կասկածի 102 նոր դեպքի մասին:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Ներկա պահին Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերը հատել են 3000-ի շեմը. բուժվել է ավելի քան 52 000 մարդ: Վարակակիրների թիվն անցել է 80 հազարը: