Գվատեմալայի իշխանությունները կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ կապված երկրում տարերային աղետ են հայտարարել
Գվատեմալայում, որտեղ կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել, իշխանությունները տարերային աղետ են հայտարարել` հիվանդության տարածումը կանխելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Նախարարների խորհրդի նիստի ժամանակ մենք որոշել ենք երկրի ամբողջ տարածքում տարերային աղետի իրավիճակ հայտարարել: Հրամանն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից անմիջապես հետո: Ուժեղացնում ենք սահմանային վերահսկողությունը»,- Twitter սոցիալական կայքում հայտարարել է երկրի նախագահը:
Ղեկավարը նշել է, որ Գվատեմալայում դեռևս կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցվել են Գվատեմալային սահմանակից Մեքսիկայում, Կոստա Ռիկայում:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Ներկա պահին Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերը հատել են 3000-ի շեմը, բուժվել է ավելի քան 52 000 մարդ: Վարակակիրների թիվն անցել է 80 հազարը:
Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80 552-ի, նրանցից 3042-ը մահացել է, ավելի քան 53 700-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից:
Վերջին 1 օրում ամբողջ երկրում գրանցվել է վարակման 143 դեպք, հիվանդանոցներից դուրս են գրվել 1681-ը, մահացել է 30 մարդ, որից 29-ը՝ Հուբեյ նահանգում:










