Գյումրիում ծեծի ենթարկված երեխան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք

12:40 • 06.03.20

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակը, որ ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» և վիրահատվել, գիշերը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Երեխան ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք»,- ասաց Դերձյանը:

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում ծեծի էին ենթարկվել ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը: Կինը մահացել էր, իսկ երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր  «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: