Մահապարտ ահաբեկիչը պայթյուն է կազմակերպել Թունիսում ԱՄՆ դեսպանատան մոտ
Թունիսի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան մոտ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ նյութ է գործի դրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` Mosaique FM ռադիոկայանին հղումով:
«Մոտոցիկլետով ահաբեկիչը պայթեցրել է իրեն «մահապարտի գոտիով»` հարձակվելով Թունիսում ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող ճանապարհին կանգնած անվտանգության ուժերի վրա»,-հայտնել է ռադիոկայանը:
Թունիսում 2015 թվականից արտակարգ դրության ռեժիմ է գործում:
2015 թվականին հյուսիսաֆրիկյան այս երկրում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել, ինչից հետո երկրի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները:










