Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների բուժման համակարգ են մշակել. РИА Новости
Ռուսաստանում բուժման համակարգ են մշակել կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբով ծանր հիվանդների համար, որոնց մոտ հիվանդությունն ուղեկցում է շնչառական անբավարարությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Դաշնային բժշկակենսաբանական գործակալությանը:
Նշվում է, որ բուժումը հիմնված է «Դալարգինի» (Даларгин) օգտագործման վրա: Սկսվում են կլինիկական հետազոտությունները: Այդ դեղամիջոցը Ռուսաստանում գրանցված է որպես դեպամիջոց՝ նախատեսված տրոֆիկ խոցերի բուժման և օրգանների (թոքերի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի) հյուսվածքները պաշտպանելու համար:
Կենդանիների վրա իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ տվյալ դեղամիջոցի օգտագործումը բարձրացրել է գոյատևման մակարդակը 70-100 տոկոսով՝ կախված դեղամիջոցի ներարկման համակարգից:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 6343 մարդ, որոնցից 406-ն ապաքինվել են, 47-ը՝ մահացել:










