Mercy երգի հեղինակը նկարագրել է, թե ինչպես են իրեն տարիներ առաջ առևանգել և սեռական ոտնձգության ենթարկել
Բրիտանացի երգչուհի Էյմի Էն Դաֆին, որն առավել հայտնի է Duffy անունով, իր կայքում հրապարակված հաղորդագրության մեջ մանրամասն նկարագրել է, ինչպես է առևանգման և բռնաբարության ենթարկվել տարիներ առաջ:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Mercy հիթային երգի կատարողն ու կոմպոզիտորը հայտնել է, որ տասը տարի առաջ իրեն առևանգել են իր ծննդյան օրը: Հանցագործը նրան թմրանյութեր է ներարկել, այնուհետև ուրիշ երկիր է տեղափոխել, որտեղ փակել է հյուրանոցային համարում և բռնաբարել:
«Ես մտածում էի հարևան քաղաք փախչելու մասին, սակայն գումար չունեի և վախենում էի, որ նա ոստիկանություն կկանչի և կգտնի ինձ: Չգիտեմ, թե ինչպես եմ հաղթահարել այդ օրերը: Զգում էի, որ ինչ-որ բան ինձ ուժ է տալիս, որպեսզի ողջ մնամ»,- խոստովանել է Դաֆին:
Երգչուհին նշում է, որ հանցագործը մեկ ամիս շարունակ իրեն գերության մեջ է պահել և թմրանյութեր ներարկել: Դաֆին չի տեղեկացնում, թե ինչպես է կարողացել ազատվել գերությունից: Դրանից հետո նա իր բնակության վայրը փոխել է 5 անգամ, քանի որ իրեն անվտանգ չէր զգում: Բացի այդ, դերասանուհին վախենում էր ոստիկանություն դիմելուց:
Դաֆին ավելի վաղ գրառում էր կատարել՝ խոստանալով պարզաբանել, թե ինչու է դադարել ելույթ ունենալուց: Եվ ավելի ուշ հանդես է եկել այս հայտարարությամբ:
Նա հայտնիություն էր ձեռք բերել 2000-ականներին: Դաֆիի առավել հայտնի երգերից են Mercy, Warwick Avenue, Rain On Your Parade և Stepping Stone ստեղծագործությունները: 2009-ին թողարկված Rockferry ալբոմը «Գրեմմի» մրցանակի էր արժանացել՝ որպես «լավագույն վոկալային փոփ-ալբոմ»:










