ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ «BYD» մակնիշի դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին․ կա տուժած

10:03 • 07.04.20

Ապրիլի 6-ին, ժամը 15:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «BYD» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Սոֆիկ Ս.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Ուղևորը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցների մոտենալը: