Արթիկում այրվել է «Range Rover» մեքենայի շարժիչի հատվածը և սրահը

10:29 • 07.04.20

Ապրիլի 7-ին, ժամը 00:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Թումանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 65 տան մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 01:03-ին:

Այրվել են «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ: