Վերջին 24 ժամում Չինաստանում կորոնավիրուսով որևէ հիվանդ չի մահացել. TACC
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում որևէ հիվանդ չի մահացել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի առողջապահության կոմիտեին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերից սկսած Չինաստանում գրանցվել է վարակման 81 000-ից ավել դեպք, սակայն ապաքինվել է 94.4 տոկոսը: Վարակի նոր ալիքը կանխելու նպատակով երկրի կառավարությունը պահպանում է անվտանգության բոլոր կանոնները:
Worldometers-ի տվյալներով՝ Չինաստանում մեկ օրում գրանցվել է վարակման 32 դեպք, 1242 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում:










