ՀԱՀ-ում կարանտինը խախտելու համար ձերբակալվել են նորապսակներն ու հարսանիքի 40 հյուրերը. BBC
ՀԱՀ-ում ոստիկանները հարսանիքի ժամանակ ձերբակալել են նորապսակներին, քահանային և ներկա 50 հյուրերին՝ կարանտինը խախտելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում արգելված է մասսայական միջոցառումները: Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Քվազլու-Նատալ նահանգում: Բոլորին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:
Վերջին տվյալներով՝ ՀԱՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 2605 դեպք, մահացել է 38 մարդ: 24 ժամում գրանցվել է վարակման 203 նոր դեպք:










