Եկամտահարկի վերադարձի դիմումները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում պետք է ներկայացվեն նաև վարկի տոկոսագումարների վերաբերյալ ֆինանսական կազմակերպությունների տրամադրած տեղեկանքը. ՊԵԿ

13:12 • 07.04.20

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի լրումն մարտի 31-ին հրապարակված հայտարարության, վարկառուները (համավարկառուները) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար սահմանված դիմումները հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում, պետք է ներկայացնեն նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկի համար վճարված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (եթե դրանք չեն ներկայացվելու վերջիններիս կողմից)՝ hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեին։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկել էր 2020 թ․ 1-ին եռամսյակում՝ վարկառուի վճարած տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները փոստային ծառայության միջոցով ներկայացնել: