Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք. BBC

00:03 • 07.04.20

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը վատթարացել է, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակի հաղորդագրությունը:

Վարչապետի խոսնակը հայտնել է, որ գործիչը տեղափոխվել է իրեն հսկող բժշկական թիմի խորհրդով և «հոյակապ բուժօգնություն» է ստանում:

Վերջինս նշել է, որ Ջոնսոնը խնդրել է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին փոխարինել իրեն «անհրաժեշտության դեպքում»:

55-ամյա Ջոնսոնին «չնահանջող ախտանշաններով» հիվանդանոց էին տեղափոխել կիրակի: Նրան պատրաստվում էին թոքերի արհեստական օդափոխման սարքին միացնել:  

Բորիս Ջոնսոնի՝ COVID-19-ով վարակվելու մասին հայտնի էր դարձել մարտի 27-ին։ Չնայած հիվանդությանը՝ նա շարունակում է ղեկավարել բրիտանական կառավարության աշխատանքը։