Արագ հաղթահարիր այս փորձությունը. Մակրոնն աջակցել է հիվանդանոցում գտնվող Մեծ Բրիտանիայի վարչապետին. РИА Новости
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, ով վարակվել է կորոնավիրուսով և տեղափոխվել ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Այս բարդ ժամանակաշրջանում իմ աջակցությունն եմ հայտնում Բորիս Ջոնսոնին, նրա ընտանիքին և բրիտանացի ժողովրդին: Մեծ Բրիտանիայի վարչապետին մաղթում եմ, որպեսզի արագ հաղթահարի այս փորձությունը»,- Թվիթերի իր էջում գրել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնի՝ COVID-19-ով վարակվելու մասին հայտնի էր դարձել մարտի 27-ին։ Չնայած հիվանդությանը՝ նա շարունակում է ղեկավարել բրիտանական կառավարության աշխատանքը։ 55-ամյա Ջոնսոնին «չնահանջող ախտանշաններով» հիվանդանոց էին տեղափոխել կիրակի: Նրան պատրաստվում էին թոքերի արհեստական օդափոխման սարքին միացնել:
Ջոնսոնի վիճակը վատթարացել էր, որից հետո ապրիլի 6-ին նրան տեղափոխել էին հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք:










