Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 1154 նոր դեպք է գրանցվել, վարակակիրների ընդհանուր թիվը 7497 է. «ՌԻԱ Նովոստի»
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի 43 մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1154 նոր դեպք, 11 մարդ մահացել է, 88-ն` առողջացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Երկու մարդ մահացել է Մոսկվայում, 5-ը՝ Մոսկվայի շրջանում, 1-ական` Կրասնոդարի երկրամասում, Բուրյաթիայում, Պրիմորիեի և Իրկուտսկի շրջաններում:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7497-ի, առողջացել է 494 մարդ, գրանցվել է մահվան 58 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 347 343 դեպք, 74 769-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 284 882 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:










