Թրամփն ու Փենսը պարբերաբար կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնեն. РИА Новости

02:50 • 07.04.20

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահ Մայք Փենսի հետ միասին պարբերաբար կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնեն: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ մեջբերելով Թրամփի խոսքերը Սպիտակ տանը հնչած մամուլի ասուլիսում:

«Կարծում եմ՝ մենք բավականաչափ թեստեր կհանձնենք, դա վատ գաղափար չէ: Դուք տեղյակ եք թեստավորման համակարգին, հիմա դրանք շատ արագ և թեթև են»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ Փենսը հայտնել էր, որ կրկին թեստ է հանձնել, որի պատասխանը եղել է բացասական: Թրամփը ևս երկու անգամ կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, և պատասխանները նույնպես եղել են բացասական: