ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 10 000-ը. Worldometers
ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 10 736 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում փոփոխվող տվյալները:
Միացյալ Նահանգներում ընդհանուր վարակվածների թիվը գերազանցում է 363 000-ը: Վերջին մեկ օրում մահացել է 1120 մարդ: Ապաքինվել է 19 313 մարդ, 333 056-ը շարունակում է բուժում ստանալ:
Հավելենք, որ վարակվածների թվով ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է: Երկրորդ և երրորդ տեղերում են Իսպանիան և Իտալիան: Մահացության մակարդակով առաջին տեղում Իտալիան է՝ 16 523 մարդ:










