Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 22 նոր դեպք, ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 370-ի

14:07 • 17.04.20

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 22 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 370-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածներից 77-ն առողջացել է, 3-ը` մահացել: Բժիշկների հաղորդմամբ՝ մահացածներն ունեին նաև ուղեկցող հիվանդություններ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 183 581 է, մահացել է 146 856 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: