Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 17 920-ի․ Սալոմոն
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ավելացել են ավելի քան 17 000-ով՝ հասնելով 165 027-ի:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը ներկայացրել է Առողջապահության գլխավոր վարչության տնօրեն Ժերոմ Սալոմոնը:
«Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 753 մարդ է մահացել, մահվան ընդհանուր ցուցանիշը կազմում է 17 920 մարդ, որոնցից ավելի քան 11 000-ը մահացել են բուժհաստատություններում»,- ասել է Սալոմոնը:
Ֆրանսիայում ներկա պահին ակտիվ վարակակիր է 114 295 մարդ:










