Կանադայում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մայրուղու վրա

02:25 • 17.04.20

Կանադայում մեկ շարժիչով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել կանադական Քվեբեկ-Սիթի քաղաքի մոտակայքում՝ ավտոմայրուղու վրա: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով CBC-ին:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ Piper Pa-28 ինքնաթիռում տեխնիկական խնդիրներ են առաջացել այն ժամանակ, երբ օդանավը գտնվել է տեղի օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Թե ինչ խնդիրների մասին է խոսքը, չի հստակեցվում:

Օդաչուն որոշում է կայացրել վայրէջքի կատարել մոտակա ավտոճանապարհին, ինչն էլ հաջողվել է անել առանց վնասների, քանի որ այդ պահին մայրուղու վրա մեքենաներ չեն եղել: Միջադեպի արդյունքում տուժողներ ևս չկան, սակայն ավտոճանապարհը մեկ ուղղությամբ որոշ ժամանակ փակ է եղել: