Ով կգա ու կասի, որ նոր Հայաստանի կանոններով է ապրելու և գործելու, ապա մենք խնդիր չենք ունենա ոչնչացնելու որևէ այդպիսի գործարարի կամ քաղաքական գործչի․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

13:27 • 17.04.20

Ոչ մի սև հաշվապահություն չի լինելու: Ասել ենք՝ եթե կլինեն նախկին գործիչներ, որոնք կգան, կասեն՝ այդպես է եղել կարգը, հիմա վերցրեք այն գումարը, որն ապօրինի ենք յուրացրել, մենք կընդունենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Դիտարկմանը, թե Միրզոյանի ասած օրինակը կապ ունի՞ նախկին պատգամավոր և գործարար Սամվել Ալեքսանյանի հետ, Միրզոյանը պատասխանեց. «Սամվել Ալեքսանյանը կամ որևէ մեկն առանձնահատուկ տեղ չունեն: Ով կգա ու կասի, որ նոր Հայաստանի կանոններով է ապրելու և գործելու, ապա մենք խնդիր չենք ունենա ոչնչացնելու որևէ այդպիսի գործարարի կամ քաղաքական գործչի»:

Ալեքսանայնի օրինավոր գործելու մասին ԱԺ նախագահը ասաց, որ ճիշտ կլինի՝ ՊԵԿ-ը պատասխանի այդ հարցին: «Եթե այն մարդը հիմա խնդիր չունի, ենթադրում եմ, որ կանոնավոր վճարում է հարկերը»: