Թրամփը հայտարարել է, որ 29 նահանգում շուտով կհանվեն սահմանափակումները. РИА Новости
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրի 29 նահանգում շուտով կհանվեն սահմանափակումները, որոնք մտցվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Կարծում եմ՝ 29 նահանգում կան այդ նախադրյալները: Այնպես չէ, որ սահմանափակումները հենց հիմա կհանվեն, սակայն շուտով դրանք բաց կլինեն: Մնացած դեպքերում իրավիճակը կայունանում է: Նյու Յորքն ու Նյու Ջերսին վատ ժամանակներ են ապրում, սակայն այնտեղ ևս ամեն բան լավ կլինի: Այս երկու նահանգներն ընդգրկված չեն իմ նշած 29-ի ցանկում»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն վարակվածների թվով առաջինն է աշխարհում: Միացյալ Նահանգներում վարակված է ավելի քան 677 000 մարդ, մահացել է շուրջ 34 000-ը:










