Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 74 000-ը. Worldometers

01:48 • 17.04.20

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով վարակվածների թիվը հասել է 74 193-ի: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում փոփոխվող տվյալները:

Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 4 801 նոր դեպք: Մահացել է 125 մարդ: Ընդհանուր մահացածների թիվը 1643 է:

Նշվում է, որ ապաքինվել է 7089 մարդ, բուժումը շարունակում է 65 461-ը: 1854 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ ողջ աշխարհում վարակվածների թվով առաջաըարն ԱՄՆ-ն է՝ 677 056, երկրորդ տեղում Իսպանիան է՝ 184 948, երրորդ տեղում Իտալիան՝ 168 941: