«Նա Հիտլերն է». երկու նորզելանդացի հայց են ներկայացրել ընդդեմ վարչապետ Ջասինդա Արդերնի՝ կորոնավիրուսի ֆոնին «անմարդկային» արգելափակումների պատճառով․ Daily Mail

14:23 • 18.04.20

Երկու նորզելանդացի հինգշաբթի Օքլենդ քաղաքի բարձրագույն դատարան հայցեր են ներկայացրել ընդդեմ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի՝ կորոնավիրոսի ֆոնին «անմարդկային» արգելափակումների պատճառով, որի հիմքում, ըստ նրանց, «ընկած է նրա սեփական քաղաքական շահը», գրում է Daily Mail-ը։

Հայցվորները պնդում են, որ Նոր Զելանդիայում նման մակարդակի արգելափակումը մահացության ցածր ցուցանիշի պայմաններում տնտեսական անիմաստ ծախսերի է հանգեցնում։

Նրանց խոսքով՝ սահմանափակումների արդյունքում իրենք անօրինական կերպով «ձերբակալվել են»։ Առաջին դիմումատուն հայտնել է, որ իր «դատավճիռը» թույլ է տալիս ամեն օր տնից դուրս գալ միայն առավոտյան 8-ից մինչև ցերեկը 5-ը։

Նա նաև պնդում է, որ Արդերնը դավադրություն է կազմակերպել՝ տնտեսությունը կործանելու համար՝ նրան համեմատելով Հիտլերի, իսկ մեկուսացումը՝ Հոլոքոստի հետ։

Երկրորդ դիմումատուն պնդել է, որ ավելի շատ մարդիկ մահանում են այլ հիվանդություններից, քանի որ հիվանդանոցի ռեսուրսները կենտրոնացած են կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Վարչապետը սխալ որոշում է կայացրել։ Եվ այս ամենը հանուն նրա քաղաքական շահի է»,- հայտնել է նա։

Վերջին տվյալներով՝ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 422 դեպք, որոնցից 11-ը՝ մահվան ելքով։

Police stop vehicles to heading north on state highway one at Warkworth in Auckland on April 9

The men argued the lockdown (pictured in Wellington) was not worth the economic cost in comparison to the low number of coronavirus deaths