ԱԺ շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել (լուսանկարներ)
Ազգային ժողովի շենքում այսօր ախտահանման աշխատանքներ են իրականացվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։
«Այսօր հերթական ախտահանումն իրականացրեցինք ՀՀ Ազգային Ժողովում: Գործադրելու ենք հնարավոր լավագույն ջանքերն՝ ապահովելու համար ՀՀ Ազգային Ժողովի անխափան աշխատանքն
արտակարգ իրավիճակի պայմաններում»,- գրել է նա:















