ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք. ընդհանուր գրանցված դեպքերի թիվը 1291 է

11:08 • 19.04.20

Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք, ապաքինվել է 22 մարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը 1291 է: Այս պահին փաստացի բուժվողների թիվը 726 է:

Մինչ օրս ապաքինվել է 545 քաղաքացի:

Առ այսօր երկրում գրանցվել է մահվան 20 դեպք: 

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսի 47 նոր դեպք և երկրում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել էր 1248-ի: