«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ». Թրամփ

14:34 • 19.04.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած իր աշխատակազմի կողմից Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցային ճնշմանն ու կոշտ քայլերին, ինքը Ռուսաստանի հետ առաջվա պես լավ հարաբերություններ է պահպանում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ոչ ոք Պուտին հետ այդքան կոշտ չի եղել, ինչպես ես: Եվ նա դա բոլորից լավ գիտի: Նայեք պատժամիջոցներին, տեսեք թե ես ինչ եմ արել Եվրոպա գնացող նրանց գազատարի հետ: Բայց միևնույն ժամանակ ես ծատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, ինձ հաջողվել է գործարք կնքել Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և ՕՊԵԿ+-ի հետ, դա մեզ կապահովվի Տեխասի, Հյուսիսային Դակոտայի, Օկլահոմայի և այլ նահանգների պահանջները»,-ասել է Թրամփը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը չի կարծում, որ երկրի հարաբերությունները մի շարք երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ վատացել են:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՕՊԵԿ+-ի երկրները ապրիլի 12-ին կայացած արտահերթ նիստում համաձայնեցրել են կազմակերպության անդամ բոլոր 23 երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը: Սակայն ընդհանուր կրճատումը կկազմի ոչ թե օրական 10 մլն բարել, ինչպես ծրագրվում էր, այլ 9,7 մլն բարել, քանի որ Մեքսիկան չի փոխել իր դիրքորոշումը և չի համաձայնել 400 հազար բարելի քվոտային: