Ուկրաինական Ռադայի նախկին պատգամավորը կորոնավիրուսի հետևանքով կանխատեսել է Ուկրաինայի գոյության ավարտը (տեսանյութ)
Ուկրաինայում կորոնավիուսի համաճարակը վաղ թե ուշ կավարտվի, բայց վստահություն չկա այն հարցում, որ դրանից հետո Ուկրաինան կշարունակի իր գոյությունը: Այս մասին «112 Украина» հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկր խորհրդարանի նախկին պատգամավոր Աննա Գերմանը:
Նրա խոսքերով Կիևի գործողությունները «քաոտիկ են, վատ ծրագրավորված և չհաշվարկված ապագայի համար»: Քաղաքական գործիչը կարծում է, որ իշխանությունները ավելի շատ մտածում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից նոր գումարներ ստանալու, քան հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ:
«Ամենավատն այն է, որ ոչ ոք չի մտածում հեռանկարների մասին, ոչ ոք. ինչպես մենք դուրս կգանք այս ամենի միջից, ինչպիսին կլինենք մենք, պետությունը հասարակությանը չի պատրաստում այդ հետվիրուսային շրջանին, և դա շատ վատ է: Դա մեծ խնդիր է, որովհետև վաղ թե ուշ համաճարակը Ուկրաինայում կավարտվի, բայց արդյո՞ք այդ ժամանակ կլինի Ուկրաինան: Այս հարցը ես դնում եմ ձեր գրեթե բոլոր եթերներին, որովհետև, ցավոք սրտի, ես այդ հարցին լավատեսական պատասխան չունեմ»,-եզրափքակել է իր խոսքը Գերմանը:
Վերջին տվյալներով Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5449 դեպք, 141 մարդ մահացել է հիվանդության պատճառով: Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 332 471 է, մահացել է 160 784 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










