Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավոր դադարեցվել է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հովսեփյան փողոցի, Նորքի 7, 9, 13 և Դ. Բեկ փողոցներով պարփակված հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից։










