Կորոնավիրուսով վարակվելու վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել այսօր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 17, ծանր վիճակում՝ 59 քաղաքացի. Արսեն Թորոսյան

12:30 • 30.04.20

Այսօր կորոնավիրուսով վարակվելու վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 դեպք:

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այսպիսով ընդանուր դեպքերի թիվը 2066 է, բուժվածների թիվը՝ 929, այս պահին բժշկական հսկողության տակ գտնվող անձանց քանակը 1103 է: Դժբախտաբար ունեցել են մահվան 2 դեպքը, Կորոնավիրուսային հիվանդությունից մահերի ընդհանուր թիվը ստացվում է 32: Արհեստական շնչառության սարքերի վրա այս պահին ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59 »,-տեղեկացրեց Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ հավանաբար շուտով կանցնեն ասիմպտոմ կամ թեթև դեպքերով հիվանդներին տներում մեկուսացնելու ռազմավարությանը և կհոսպիտալացվեն միայն ծանր դեպքերով պացեենտներին:

Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ ունեցել են դեպք, երբ վարակված քաղաքացին հուղարկավորության արարողության է մասնակցել՝ վարակելով այլ քաղաքացիների: