Կառավարության նիստի օրակարգում էր նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը հաստատելու մասին հարցը (տեսանյութ)  

11:00 • 30.04.20

Տեղի ունեցավ Կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 43 հարց էր, որից 33-ը չզեկուցվող, 8-ը զեկուցվող, 2-ը գաղտնի։ 

Օրակարգում ներառված էին Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանելու մասին, Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին, «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին, Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին հարցեր և այլ հարցեր։