Տանը գտնվող մեծահասակներին չվտանգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացին և նրա դուստրը իրենց ցանկությամբ մեկուսացել են հյուրանոցում

11:10 • 30.04.20

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացումը տան պայմաններում չիրականացնելու համար։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Նա տեղեկացրել է, որ կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս, իսկ իր և դստեր թեստի պատասխանը եղել է բացասական, ինչի պատճառով առաջարկվել է նրանց ինքնամեկուսանալ տանը։ Քաղաքացին մտահոգություն է հայտնել, որ նրա ծնողները ռիսկային խմբում են գտնվում, իսկ իրենց տանը ինքնամեկուսանալը կարող է վտանգել նրանց առողջությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում դիմումատուի և նրա դստեր 14-օրյա ինքնամեկուսացումը կազմակերպվել է հյուրանոցում։