«Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումներ չեն իրականացվի»․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ

17:13 • 18.05.20

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ Գերմանիայի բնակչության պարտադիր պատվաստում չի իրականացվի, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմմերը, գրում է ria.ru-ն։

«Կառավարությանը մեղադրում են այն բանի համար, իբր պարտադիր պատվաստում մտցնելու մտադրություն կա։ Ուզում եմ հաճույքով կրկնել, որ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումներ չեն լինի», - ասել է Դեմմերը։

Նա հավելել է, որ համավարակի կապակցությամբ Բեռլինում ընդունված փաստաթղթերում «ո՛չ հիմնական տեքստում, ո՛չ էլ լրացումներում» պարտադիր պատվաստման մասին հայտարարություններ չկան: