Վրաստանում ՀՀ դեպսանատունը ճանապարհել է այդ երկրում գտնվող և հայրենիք մեկնել ցանկացող քաղաքացիների վեցերորդ խմբին

18:57 • 18.05.20

Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբին ճանապարհեց Հայաստան, այս մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեպսանության ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրության մեջ.

«Մայիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլիի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։

Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում»։