Բաքվում հանցագործը 36 000 դոլար գողանալիս կոտրել է ոտքը և «բռնվել»
Բաքվում հանցագործություն է բացահայտվել, ընդ որում՝ բացահայտման հարցում «օգնել» է հենց հանցագործը: Այս մասին գրում է minval.az կայքը:
Մի քանի օր առաջ Բաքվի թաղամասերից մեկում 1983 թվականին ծնված Ալգայըթ Հաջիևը մեքենայից 36 000 դոլար գումար է գողացել: Դեպքի վայրից փախչելիս նա ընկել և կոտրել է ոտքը:
Մի քանի օր համբերելով և զգալով, որ ոտքի ցավը չի անցնում՝ Հաջիևը, այնուամենայնիվ, դիմել է հիվանդանոց: Տղամարդու կասկածելի պահվածքից անհանգստացած բուժանձնակազմը կապվել է իրավապահ մարմինների հետ:
Հիվանդանոց ժամանած ոստիկանությունը ձերբակալել է Հաջիևին: Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է հանցագործությունը:










