Բրազիլիայի նախագահը շարունակում է մասնակցել մեկուսացման դեմ բազմամարդ ակցիաներին, թեև կորոնավիրուսով վարակման ցուցանիշով երկիրը հայտնվել է 4-րդ տեղում

20:40 • 18.05.20

Բրազիլիայի առողջապահության համակարգը դժվարանում է դիմակայել կորոնավիրուսի տարածման խոշոր ալիքին երկրով մեկ, սակայն միևնույն ժամանակ երկրի նախագահ Ժայիր Բոլսոնարուն նախօրեին մասնակցել է մայրաքաղաքում մեկուսացման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ խոշորագույն քաղաքներից մեկի՝ Սան Պաուլոյի քաղաքապետի խոսքով՝ առողջապահության համակարգը կարող է շուտով գերծանրաբեռնված աշխատել, եթե բնակիչները չպահպանեն սոցիալական հեռավորության կանոնները:

Երկրի նախագահը բազմիցս արդեն դեմ է արտահայտվել մեկուսացմանն ու կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներին և մասնակցել բազմամարդ ակցիաների:

Մինչդեռ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների, ինչպես նաև հիվանդությունից մահացողների ցուցանիշներն արագորեն աճում են: Բրազիլիան այսօր վարակման դեպքերի ցուցանիշով (244 052) 4-րդ տեղ է բարձրացել ող աշխարհում՝ շրջանցելով Մեծ Բրիտանիային: Կորոնավիրուսից հարավամերիկյան երկրում մահացել է 16 201 մարդ: