Կորոնավիրուսի հետևանքով ԱՄՆ-ում վերջին օրվա ընթացքում մահացել է ավելի քան 800 մարդ
Վերջին օրվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 19 հազար նոր դեպք, մահացել է ավելի քան 800 մարդ, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անցած օրվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցվել է վարակված 18 937 նոր դեպք:
Վերջին 24 ժամվա ընթացքում վարակի հետևանքով մահացել է 808 մարդ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդհանուր վարակվել է 1 486 742 մարդ, 89 564 մարդ մահացել է:










