Որոշ ճշտումների կարիք կար․ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի կողմից 2-րդ անգամ հրավիրվելու մասին (տեսանյութ)

14:54 • 18.05.20

Ճշտելու հարցեր ունեին, նորից հարցեր տվեցին, պատասխանեցի: Այս մասին Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ հետախուզության նախկին պետ Արշակ Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են նրան երկրորդ անգամ կանչել հանձնաժողով:

Հարցին՝ առաջին անգամ իր տված պատասխաններն սպառիչ չէ՞ին, նա ասաց. «Եկեք բացասական գնահատական չտանք, որովհետև մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջացել: Որոշ ճշտումներ էին անում, որոշ հարցերն էլ նոր են եղել»: