Բա մեր պառլամենտն է, հրավիրում են, պետք է գամ, տասն անգամ էլ կանչեն, կգամ. ԶՈւ ԳՇ հետախուզության նախկին պետ (տեսանյութ)

15:17 • 18.05.20

Ճշտելու հարցեր ունեին, նորից հարցեր տվեցին, պատասխանեցի: Այս մասին Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ հետախուզության նախկին պետ Արշակ Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են նրան երկրորդ անգամ կանչել հանձնաժողով:

Հարցին՝ առաջին անգամ իր տված պատասխաններն սպառիչ չէ՞ին, նա ասաց. «Եկեք բացասական գնահատական չտանք, որովհետև մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջացել: Որոշ ճշտումներ էին անում, որոշ հարցերն էլ նոր են եղել»:

Նա նշեց, որ իր ունեցած տեղեկությունների հետ կապված կա գաղտնիության խնդիր, ուստի չի կարող լրագրողների հարցերին պատասխանել: «Ադրբեջանի համար կարևոր է իմանալ՝ հետախոզությունը իմացե՞լ է, թե՞ չէ, երկու պատասխանն էլ շատ կարևոր է: Ոչ թե ես չեմ ուզում խոսել, պաշտպանվել կամ չգիտեմ ինչ անել, հարցը էնտեղ է, որ սա չենք կարող իրենց ասել»,- հայտարարեց նա:

Նա հավելեց, որ եթե իրեն տասն անգամ էլ հրավիրեն, պետք լինի, տասն անգամն էլ կգա: «Բոլոր հարցերի պատասխանները տվել եմ: Առաջին անգամից հետո հարցեր են ավելացել, որոշ ճշտումներ են արվել: Բա մեր պառլամենտն է, հրավիրում են, պետք է գամ: Կոռեկտ, նորմալ, աշխատանքային հանդիպում էր»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: