Մոսկվայում առաջիկա օրերին հնարավոր է ձյուն տեղա
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում առաջիկա օրերին կարող է ձյուն գալ, այս մասին հայտնում է moslenta.ru կայքը՝ «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնի մասնագետներին հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի։ Ցածր ջերմային ֆոնի պիկը երկուշաբթի՝ մայիսի 18-ի և հինգշաբթի՝ մայիսի 21-ի գիշերը կլինի։
«Չենք բացառում նաև, որ տեղումներ կլինեն ոչ միայն անձրևի, այլ նաև ձյան տեսքով»,- զգուշացրել են օդերևութաբանները։
Մասնագետների տեղեկությունների համաձայն՝ շաբաթվա վերջին եղանակը կբարելավվի, տեղումները կդադարեն, քամին կթուլանա։ Ուրբաթ, շաբաթ և կիրակի օդի առավելագույն ջերմաստիճանը կտատանվի +14-16-ի սահմաններում։
«Արևոտ, բայց ցրտոտ կլինի»,- պարզաբանել են օդերևութաբանական կենտրոնից։










