Մոսկվայի բնակիչը կրակ է բացել պատուհանից. հարևանները ձայնագրել են կատարվածը

23:30 • 18.05.20

Մոսկվայում ոստիկանները գրոհով ներխուժել են Մալիշևի փողոցի բնակարաններից մեկը, որի պատուհանից անհայտ անձը կրակ էր բացել:

Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, ականատեսների խոսքով՝ տղամարդը պարբերաբար երևացել է 4-րդ հարկի պատուհանից և կրակ բացել հրազենից:

Նախնական տվյալներով՝ կրակահերթն իրականացվել է Կալաշնիկով հրացանին նման զենքից:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ տղամարդը տանը մենակ է եղել և գտնվել է ոչ սթափ վիճակում:

Հարևանները տեսագրել են այն պահը, երբ վերջինս կրակոցներ էր արձակում: Հրապարակված տեսանյութում պարզ լսվում են կրակոցի ձայները: Ոստիկանություն են զանգահարել կատարվածը ձայնագրած հարևանները: