Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

20:11 • 18.05.20

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հեռախոսային բանակցություններ են վարել՝ քննարկելով համագործակցությունը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են թուրք առաջնորդի գրասենյակից:

«Այսօր կայացած բանակցությունների ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության հնարավորությունները և քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն համաճարակից հետո: Քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Սիրիայի հարցը»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 2722 մարդ, վարակվել՝ ավելի քան 290 000-ը, իսկ Թուրքիայում մահացել է 4140 մարդ, վարակվել՝ մոտ 150 000-ը: