Մադրիդում կարանտինի չեղարկման համար կաթսաներով բողոքի ցույց է տեղի ունեցել (տեսանյութ)

14:12 • 18.05.20

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մայիսի 17-ին կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի չեղարկման համար և սոցիալիստական կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսի դեմ բողոքի ակցիա է անցկացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն իր թելեգրամյան ալիքում։

Աղբյուրը մարամասնում է, որ բողոքի ցույցերը տեղի են ունեցել մայրաքաղաքի ամենաթանկարժեք թաղամասում գտնվող Նունյես դե Բալբոա փողոցում: Այս թաղամասում հիմնականում բնակվում են աջակողմյան Ժողովրդական կուսակցության ու ծայրահեղ աջակողմյան VOX կուսակցության ընտրողները։

Հրապարակված տեսանյութում երևում է, որ իրենց ձայնն ավելի ազդեցիկ ու լսելի դարձնելու համար մարդիկ կաթսաների վրա են հարվածում։ Ցույցի մասնակիցներից շատերն էլ ուսերին Իսպանիայի ազգային դրոշն են կրում։

Տեսանյութն` այստեղ: