Չինաստանը համավարակից տուժած երկրներին պետք է ավելի շատ գումար հատկացնի, քան 2 մլրդ դոլարը. Սպիտակ տուն
Երկու մլրդ դոլար գումարը, որը Չինաստանը նախատեսում է առաջիկա երկու տարում տրամադրել նոր տեսակի կորոնավիրուսից տուժած երկրներին, պետք է ավելի շատ լինի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի մամլո հաղորդագրության մեջ:
«Չինաստանի կոմունիստական կուսակցության պարտականությունները 2 մլրդ դոլարի ծավալով կոչված են շեղելու ուշադրությունը բազմաթիվ երկրների կողմից հնչող կոչերից, որոնցով պահանջվում է պատասխանատվության ենթարկել Չինաստանի կառավարությանն իր պարտականությունները չկատարելու, այսինքն կատարվածի մասին աշխարհին տեղյակ չպահելու համար»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
«Որպես բռնկման աղբյուր Չինաստանը հատուկ պատասխանատվություն է կրում, որպեսզի վճարի ավելին: Միացյալ Նահանգները 10.2 մլրդ դոլար է հատկացրել «Քովիդ-19»-ի դեմ պայքարի համաշխարհային միջոցառումներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Երկուշաբթի ավելի վաղ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային վեհաժողովում, հայտարարել է, որ Չինաստանն առաջիկա երկու տարում 2 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրոսից տուժած երկրներին:










