ԵՄ 22 երկրից ստացված տվյալները վկայում են, որ դպրոցների վերաբացումը կորոնավիրուսի վարակվածության ալիք չի առաջացրել. Daily Mail (լուսանկարներ)

15:21 • 19.05.20

Ամբողջ Եվրոպայում դպրոցների վերաբացումը կորոնավիրուսի վարակվածության ալիք չի առաջացրել, գրում է Daily Mail-ը։

Դպրոցները վերաբացած ԵՄ 22 երկրներից ստացված տվյալները վկայում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում դասերի վերսկսումից հետո աշակերտների, ուսուցիչների կամ նրանց ընտանիքների համար աննշան կամ ամբողջական ռիսկի բացակայության մասին:

ԵՄ նիստում հայտարարվել է, որ դպրոց աստիճանական վերադարձը ոչ մի «բացասական» հետևանքի չի հանգեցրել։

Դանիան մեկ ամիս առաջ վերաբացել է մանկապարտեզները և տարրական դպրոցները, սակայն վարակման մակարդակը շարունակում է նվազել:

Անցյալ շաբաթ մոտ 1,4 միլիոն ֆրանսիացի աշակերտներ վերադարձել են դպրոցներ, և մոտավորապես 40 000 դպրոցներից և մանկապարտեզներից միայն 70-ն են կրկին փակվել աշակերտների և ուսուցիչների շրջանում կորոնավիրուսի տարածման պատճառով։

Գերմանիան վերաբացել է ավագ դպրոցները և նախատեսում է առաջիկայում թույլատրել կրտսեր դպրոցական խմբերի դասերի վերսկսումը։

The decision to reopen schools in 22 EU states, including France (pictured) where 1.4million pupils went back to their classrooms, has not caused an increase in coronavirus cases across EuropeThe 22 countries, which also include Belgium (pictured) and Germany, say that there is little or no risk to pupils, families or teachers in returning students to classroomsA girl wearing a face mask is pictured using hand gel from a dispenser as she arrives to school in AustriaGermany have opened schools for their older children, with some even taking examinations such as this biology class in Dortmund (above)Children returning to school in France (pictured) has been successful due to the strict guidelines put in place by the learning establishments