Սոչիից «Ռեդ վինգս» ընկերության օդանավով Հայաստան է  վերադառնում 212 քաղաքացի. հայտնի են դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթների օրերը

20:25 • 19.05.20

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել և հայտնել, որ մայիսի 19-ին (ժամը` 18։55-ին) Սոչի քաղաքի միջազգային օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։

«Այս չվերթով Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի։

Հիշեցնենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Մոսկվայից (մայիսի 25-ին) և Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ: