«Նոյեմբերի 3-ից հետո կորոնավիրուսը կախարդական կերպով կվերանա»․ Թրամփի որդին հայտարարել է, որ կորոնավիրուսը դեմոկրատների խաբեությունն է

09:54 • 19.05.20

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, կարծում է, որ դեմոկրատները կորոնավիրուսի համավարակն օգտագործում են իր հոր հաջողությունը նվազեցնելու համար, գրում է Washington Post-ը։

«Նրանք (դեմոկրատները) փորձում են զրկել նրան մեծագույն հարստությունից՝ այն փաստից, որ ամերիկացիները սիրում են նրան։ Ի վերջո, նա հարգված է և կարող է իր շուրջը համախոհների բանակ հավաքել»,- հայտարարել է Էրիկ Թրամփը։

Նրա կարծիքով՝ կորոնավիրուսը «գիտակցված ռազմավարություն» է, որը «կախարդական կերպով» կավարտվի քաղաքականապես ոչ նպատակահարմար դառնալուց հետո, այսինքն՝ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո:

«Նոյեմբերի 3-ից հետո կորոնավիրուսը կախարդական կերպով հանկարծակի կվերանա»,- պնդել է պետության ղեկավարի որդին: