Վրացիները թալանել են Փարիզի հայտնի առևտրի կենտրոնները. դատախազությունը տեսնում է «օրենքով գողերի» հետքը
Կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինի շրջանում վրացիները թալանել են Փարիզի մի շարք հայտնի առևտրի կենտրոններ: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով ֆրանսիական լրատվամիջոցներին:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում խանութներ են թալանվել Parly 2, Galeries Lafayette, Carré Sénart, Val d’Europe հայտնի առևտրի կենտրոններում, ինչպես նաև հանցագործների թիրախում են հայտնվել Օսմանի բուլվարում գտնվող խանութները:
Ֆրանսիայի դատախազությունը վրացական հանցագործ խմբերի ետևում տեսնում է «օրենքով գողերի» հետքը:










