Հնդկաստանի ափերին հզոր ցիկլոն է մոտենում. վտանգի գոտուց մոտ 2 միլիոն մարդ կտարհանվի

12:29 • 19.05.20

Հնդկաստանի ափերին մոտենում է հզոր ցիկլոն, որը մոտակա օրերին փոթորկի է վերածվելու, հայտնում է Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունը՝ նշելով, որ քամու արագությունը 155 կմ/ժ է հասնելու։

Հնդկաստանի և Բանգլադեշի իշխանությունները հայտնել են, որ ափամերձ շրջաններից մոտ 2 միլիոն մարդու տարհանում են իրականացնում։ Հայտնի է, որ մի քանի հազար մարդ արդեն հասցրել է լքել տները։

Հնդկաստանում Արևմտյան Բենգալիա և Օրիսա նահանգների ձկնորսներին մինչև մայիսի 21-ը ներառյալ խորհուրդ են տվել ծով դուրս չգալ։

«Շատ հնարավոր է, որ ցիկլոնը Բենգալյան ծոցի հյուսիսիարևմտյան մասով շարժվի դեպի հյուսիսարևելք և մոտենա Արևտմտյան Բենգալիա նահանգին, ինչպես նաև Դիգհա քաղաքի (Արևտմտյան Բենգալիա) և Խաթիա կղզու (Բանգլադեշ) միջակայքում գտնող Բանգլադեշի ափերին։ Մայիսի 20-ի օրվա երկրորդ կեսին կամ երեկոյան սպասվում է 115-165 կմ/ժ արագությամբ քամու ուժգնացմամբ հզոր փոթորիկ»,- ասվում է հաղորդագրությունում: