Լատինական Ամերիկայում կորոնավիրուսից մահացության թիվը 1 ամսում աճել է 8,5 անգամ

11:20 • 19.05.20

Լատինական Ամերիկայում վերջին ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 7 անգամ` հասնելով 542 693-ի, իսկ մահացության թիվն աճել է 8,5 անգամ` հասնելով 30 396-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրների առողջապահության նախարարություններին:

Մեկ ամիս առաջ՝ ապրիլի 16-ի դրությամբ, Լատինական Ամերիկայում գրանցվել էր վարակման 78 091 և մահվան 3573 դեպք:

Վարակվածության և մահվան դեպքերի կեսը գրանցվել է Բրազիլիայում (համապատասխանաբար 254 220 և 16 792 դեպք), երկրորդ տեղում Պերուն էն94 933 վարակված և 2789 մահացած ցուցանիշով: Մեքսիկան երրորդ տեղում է (51 633 վարակված և 5332 մահացած), այն շրջանցել է Չիլիին, որտեղ գրանցվել է վարակման 46 059 և մահվան 478 դեպք և Էկվադորին (33 582 վարակված և 2799 մահացած):

Վարակվածների թիվը կտրուկ աճել է Կոլումբիայում, որտեղ անցյալ ամսվա 3105 դեպքից ցուցանիշը հասել է 16 295-ի, մահացել է 592 մարդ: Հաջորդում են Դոմինիկյան Հանրապետությունը (համապատասխանաբար 12 725 և 434 դեպք), Պանաման (համապատասխանաբար 9726 և 279 դեպք) և Արգենտինան (համապատասխանաբար 8371 և 382 դեպք):

Ավելի քան 10 անգամ աճել է վարակվածների թիվը Բոլիվիայում` 4263 վարակման և 174 մահվան դեպք: Ցուցանիշներն աճում են նաև Հոնդուրասում (համապատասխանաբար 2646 և 142 դեպք), Գվատեմալայում (համապատասխանաբար 1912 և 35 դեպք), Կուբայում (համապատասխանաբար 1881 և 79 դեպք): Սալվադորում մեկ ամսում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է գրեթե 9 անգամ` հասնելով 1413-ի, մահացել է 30 հիվանդ:

Վարակվածների և մահացածների թվով ամենացածր ցուցանիշները գրանցվել են Կոստա Ռիկայում (համապատասխանաբար 866 և 10 դեպք), Պարագվայում (համապատասխանաբար 788 և 11 դեպք), Ուրուգվայում (համապատասխանաբար 737 և 20 դեպք), Վենեսուելայում (համապատասխանաբար 618 և 10 դեպք): Նիկարագուայում գրանցվել է վարակման 25 և մահվան 8 դեպք:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 894 364 է, մահացել է 320 189 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: